«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Վարչապետը գնաճը նորմալ է համարում

Վարչապետը գնաճը նորմալ է համարում
04.12.2014 | 14:53

Աբրահամյանը Հայաստանում վերջին օրերին արձանագրված գնաճը բացատրում է Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներով և նրա ձևակերպմամբ՝ «մեր ժողովրդի անվստահությամբ»: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ճեպազրույցում նա ասել է, որ գնաճը 5 տոկոսի շրջանակներում է և դա նորմալ է: «Կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական, և մենք տնտեսական մրցակցության հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ ենք իրականացրել՝ 5 տոկոսի շրջանակներում է գնաճը, որը ես նորմալ եմ համարում: ՈՒղղակի դա պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային տնտեսության այդ վերուվարի պատճառներն է, որ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա»,- ասել է վարչապետը:
Արձագանքելով լրագրողների հարցին՝ դա կոնկրետ Ռուսաստանի՞ ազդեցությունն է, Աբրահամյանը պատասխանեց. «Այո: Եվ կարծես թե մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է, բայց որևէ խնդիր չկա, Կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին, և ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրը դա կկանոնակարգվի: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, կրկնում եմ՝ ուղղակի դա Կենտրոնական բանկի իրավասության շրջանակում է, և իրենք, եթե լինում են նման տատանումներ խոշոր, անպայման միջամտում են»:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ